Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը շատ լավ է վերաբերվում Արսեն Թորոսյանի քննադատությանը

Հունիս 08,2023 13:08

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բոլոր տեսակի քննադատություններին լավ է վերաբերվում։

«Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում», – կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։ Լրագրողի ճշտող հարցին՝ այդ թվում նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունների՞ն՝ արձագանքեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ»։ Ավանեսյանը ժպիտով հաստատեց, թե իրենց հարաբերությունները «շատ լավ են, գործընկերային»։

Covid–ի քրեական գործի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան նա որևէ նոր բան չուներ ասելու, քանի որ համոզված է, թե շատ թափանցիկ է աշխատել: «Հարցաքննությունը հարցազրույց չէ, որ որոշեմ տամ, թե ոչ։ Ինձ դեռ չեն հրավիրել հարցաքննության։ Երբ կարիքը կառաջանա՝ հրավիրեն, ես կներկայանամ ու կտամ բացատրություններ։ Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի, ինչ ասելիք ունեմ՝ հանրային կերպով եմ ասում»,– վստահեցրեց նախարարը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930