Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ». Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելեց Գանատայում ՀՀ դեսպանատուն

Հունիս 08,2023 12:34

Երեքշաբթի, 6 Յունիս 2023-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր շքախումբին հետ, այցելեց Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն։

Շքախումբին մաս կը կազմէին.- Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան, Կրօնական Ժողովի ատենապետ Գերապատիւ Տ. Գեղարդ Ծայրագոյն Վարդապետ Քիւսպէկեան, գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Պարոյր Վարդապետ Շէրնէզեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի Համա-ատենապետ Գրիգոր Մահսէրէճեան։

Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը հիւրընկալուեցան, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Անահիտ Յարութիւնեանի եւ դեսպանատան անձնակազմին կողմէ։

Դեսպանը նախ բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետին եւ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ս. Օծութեան, որ ընդառաջեց եւ այցելեց Օթաուայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն։

Ապա, Հայրապետը ըսաւ.- «տարբեր մօտեցումները պէտք չէ շփոթել մեր միասնականութեան հետ։ Տարբերութիւններ կան, սակայն հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ»։

«Այդ սկզբունքով է, որ կը գործէ նաեւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը։ Մենք որպէս Հայաստանի քաղաքացի նոյն կամքը կ՚արտայայտենք», եզրակացուց դեսպանը։

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ
ԱՆԹԻԼԻԱՍ – ԼԻԲԱՆԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930