Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ինտերտային գովազդը Հայաստանից տանում է գումարը. JAMnews

Հունիս 08,2023 12:24

JAMnews. Եթե տասը տարի առաջ գովազդատուն դիմում էր գովազդային գործակալություններին, որոնք իրենց ծառայության համար միջնորդավճար էին գանձում, ապա այսօր որոշակի գիտելիքների դեպքում ինքը կարող է իր ապրանքը ճիշտ գովազդել:

Ամենամատչելի գովազդը ինտերնետային հարթակներում է: Քիչ գումարով կարելի է հստակ արդյունքներ ստանալ: Առցանց գովազդի հայկական շուկայում ամենաարդյունավետ գործիքներ առաջարկող հարթակներ են Մետան՝ իր Ֆեյսբուք և Ինստագրամ հարթակներով, և Գուգլը։

Ինտերտային գովազդը Հայաստանից տանում է գումարը

2022թ.-ի համար Հայաստանում գովազդի ամբողջ շուկայի (հեռուստագովազդ, ռադիոգովազդ, թվային և արտաքին գովազդ) շրջանառությունը կազմել է մոտ 60 մլն դոլար։

Հայաստանյան առցանց մեդիա հարթակները գովազդից քիչ գումար են գեներացնում: Ժամանակին կար գովազդային ցանց՝ միասնական և հասկանալի խաղի կանոններով համակարգ, բոլորը տեսնում էին թրաֆիկները, շարժը։ Դրա հիման վրա գովազդը բաշխվում էր հարթակների միջև։  Այժմ այն չի գործում։

Գովազդային գործակալների խոսքով, տեղական լրատվական կայքերի հետ աշխատելն իրենց համար գլխացավանք է թե՛ կազմակերպչական, թե՛ ֆինանսական առումով։ Դրա համար նախընտրում են գովազդներ տեղադրել դրսում՝ յություբի, նաև com, net, ru և այլ դոմեյնների վրա։

Նրանք ոչ թե քանակ են վաճառում, այլ սեգմենտ, հետաքրքրություն և բովանդակություն։ Այսօր արդեն հնարավոր է հստակ թիրախավորել պոտենցիալ սպառողներին՝ օգտագործելով լոկացիաներ, առցանց հետքեր և այլ գործիքներ։ Ուստի արդյունավետ գովազդը պերֆորմանսի մղողն է։

«Պերֆորմանսն» այն է, որ մարդը, օրինակ, ֆիլմ դիտելիս, նկատում է գովազդը և այցելում այդ ապրանքը կամ ծառայությունն առաջարկող կայքը, որոշակի ժամանակ է անցկացնում այստեղ, ծանոթանում բովանդակությանը, հարցեր է տալիս, գործողություններ կատարում՝ սպառելու նպատակով։

Գովազդային շուկայի հետ կապված մտահոգություններ

Հայաստանի կառավարությունը 2021թ-ին պատվիրեց աուդիտ, որպեսզի պարզի Հայաս­տանում հեռուստաչափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կող­­մից մատուցվող ծառայության արժանահավատությունն և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Արդյունքում որոշակի խախտումներ արձանագրվեցին:

Մեկ այլ ուսումնասիրություն իրականացրեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը: Արձանագրվեց, որ մրցակցային խախտումներ հայտնաբերել են բոլոր մեդիա ուղղություններում, իսկ ամենաշատը՝ հեռուստատեսային շուկայում․

«Դաշտում կան գերիշխող դիրք զբաղեցնող հեռուստաընկերություններ և պայմանագրային ուժով սեյլս հաուս [Sales-houses` հեռուստատեսային գովազդի ժամանակը վաճառող ընկերություններ, պատվիրատուների հետ կապող օղակ] համարվող ընկերություններ, որոնց կողմից իրականացվող գնային քաղաքականությունը ռիսկային է»։

Ըստ հանձնաժողովի, թեև ինտերնետային հարթակներում և ռադիոյում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ չկան, սակայն խնդիր կա գնային առաջարկների թափանցիկության ու օրենսդրական բացթողումների հետ կապված։ Պարզ ասած, ինտերնետում գովազդը վերահսկող մարմին չկա:

Գայանե ԱՍՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930