Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մարդու վրա թքելը արդարացում չունի». Վարդգես Գասպարին պառկած է կառավարության դիմաց

Հունիս 08,2023 12:40

«Մարդու վրա թքելն արդարացում չունի» նման կարգախոսով այսօր ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ գետնին պառկելու միջոցով իր բողոքն էր արտահայտում հայտնի ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել էր քաղաքացու վրա՝ «դավաճան» վանկարկմանն ի պատասխան։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ պահանջելով խուլիգանության հոդվածով վարույթ նախաձեռնել քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու, իսկ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման հոդվածով՝ քննելու դաշնակցականին առերևույթ ապօրինի բերման ենթարկելու հանգամանքը։

Այս միջադեպից հետո, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ինչպես է վերաբերվում, երբ Հանրապետության երկրորդ պաշտոնյան թքում է մարդու վրա, որն իր կառավարությունը հայտարարել էր որպես բարձրագույն արժեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Պաշտոնյան էլ է մարդ, ինքն էլ արժեք և դա չի նշանակում, որ իրա վրա կարելի է թքել, ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա: Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է, այ, եթե ինքը լիներ աստված էդ սխալն իրան թույլ չէր տա»:

«Մարդու վրա չթքելու համար պետք չի, որ Աստված լինի մարդը։ Մարդը ընդամենը պետք է ունենա տարրական դաստիարակություն։ Եվ դա արդարացում չունի։ Ուղերձն ուղղված է Նիկոլ Փաշինյանին, որ մարդու վրա թքելը ոչ մի արդարացում չունի»,– «Ֆակտորի» լրագրողին ասել է Վարդգես Գասպարին։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930