Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան հնարավոր է զիջել ու արդարացնել այդ զիջումները, միայն թե մնան իշխանության. «Փաստ»

Հունիս 08,2023 11:45

Եթե նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը բանակցային գործընթացում միշտ խոսք է գնացել փոխզիջումային տարբերակներով լուծումների հասնելու մասին, ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ Ճիշտ է՝ ներկայում մեծ թափով բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն տպավորություն է, թե այն վերածվել է հայկական կողմի անվերջ զիջումների շարքի։ Ընդ որում, հայկական կողմը որոշակի արձանագրումներ է կատարում, որոնք միայն իրեն են վերաբերում, այնինչ Ադրբեջանն իր գործողություններում ոչնչով սահմանափակված չէ։ Օրինակ՝ բանակցությունների արդյունքում ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հազար քկմ-ի շրջանակներում։ Դրանով հայկական կողմը սահմանափակում է իր գործողություններն Արցախի իրավունքների պաշտպանության հարցով։

Հակառակորդի տակտիկայի մեջ է մտնում բանակցությունների իմիտացիային զուգահեռ Հայաստանին անընդհատ շնչակտուր անել, թույլ չտալ շունչ քաշել և ուշքի գալ։ Բայց ՀՀ օրվա իշխանությունները բոլոր ձևերով փորձում են ինչքան հնարավոր է զիջել ու տարբեր մեթոդներով ու մանիպուլյացիաներով արդարացնել այդ զիջումները հանրության աչքում, միայն թե իրենք մնան իշխանության։ Այսինքն, Փաշինյանին ու իր թիմակիցներին ամենից շատ իրենց աթոռն է հուզում, քանի որ նրանք հիանալի պատկերացնում են, թե ինչ կլինի իրենց հետ, երբ այդ աթոռից ընկնեն։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930