Մեկ անձից գնումներ կատարելու հարցում վարչապետի աշխատակազմը հետ չի մնում մյուս կառույցներից:
Օրինակ՝ Փաշինյանի ղեկավարած կառույցի աշխատակազմը 200 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ սննդի մատուցման եւ սպասարկման ծառայությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից պարզեց, որ մեկ այլ պայմանագրով էլ «Վինո Վինո» ՍՊԸ-ից 70 հազար դրամով 3 հատ «Նաիրի» կոնյակ են գնել գործադիրում:
Այսինքն՝ այն գործելաոճը, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից քննադատում, հիմա նրա աշխատակազմը մեծ հաճույքով իրականացնում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։