Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Փաշինյանի գործով անջատված մասը վերաբերում է դեպքի օրը դատարանի բակում մյուս ծնողների գործողություններին. «Ժողովուրդ»

Հունիս 08,2023 10:39

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի որդու գործով մաս կա անջատված, որով քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է: Մեզ հայտնի դարձավ, որ անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման դեպքի օրը դատարանի բակում մյուս զինվորների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ եւ Գարիկ Գալեյանների, Վահիկ Սահակյանի եւ մյուս ծնողների գործողություններին, թե նրանք ինչ են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս:

Ստացվում է, որ նախաքննական մարմինը, այս քրեական գործով քննությունը շարունակելով, այն որպես «մահակ է պահում» զոհված զինվորների ծնողների գլխին՝ հասկացնելով՝ եթե սխալ բան անեն, ապա Գայանե Հակոբյանի նման կհայտնվեն բանտերում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930