Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Թարգմանելով Արսեն Թորոսյանին՝ նշանակում է, որ ոստիկանները շուտով գուցե սկսեն աջուձախ տուգանել նաև ավտոմեքենաների ոչ գործարանային լուսարձակների համար․ «Փաստ»

Հունիս 08,2023 09:00

Արսեն Թորոսյանը ոգևորված է: Նա օրերս աչքալուսանք է տվել ավտոմեքենայատերերին՝ հայտնելով, որ իր պատգամավորական բարձունքից դիմել է ՆԳ նախարարին, թե՝ պարոն նախարար, մի բան արեք, ով պատահի՝ ոչ գործարանային լուսարձակներ է տեղադրում, խաղաղ բնակչությանը կուրացնում ու վճարների պատճառ դառնում: Ի լրումն, դեղարկղերում, որին էլի գրաբարով ավտոմոբիլիստները «ապծեչկա» են ասում, անհրաժեշտ պարագաների շարքում փոփոխություն է պետք անել, դեղերը հանել:

Մարդը պարապ է փաստորեն մնացել՝ քրեական վարույթների արանքում: Թարգմանելով Արսեն Թորոսյանի «պատգամավորերենը»՝ նշենք, որ ՆԳ նախարարին ուղղված սույն բողոքը նշանակում է, որ ոստիկանները շուտով գուցե սկսեն աջուձախ տուգանել նաև ավտոմեքենաների ոչ գործարանային լուսարձակների (էլի՝ գրաբարով, շատերը դրանց ասում են՝ «ֆառեր») համար, եթե դրանք նորմալ վիճակում լինեն, ապա՝ «պլյոնկայի» համար, եթե դա քերված լինի, ապա՝ «ապծեչկայի» համար: Եթե դա էլ կարգին լինի, ապա մի բան կգտնեն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930