Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԴՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան հորդորում է անմիջապես բացել Լաչինի միջանցքը

Հունիս 07,2023 23:50

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորել է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և անմիջապես բացել Լաչինի միջանցքը: ԳԴՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան  այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց հարգել միջազգային դատարանի որոշումը և անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,- ասել է պատգամավորը:

Նա նաև ասաց, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպել է Արցախից տեղահանված կանանց։

Պաշտոնյան ընդգծեց, որ Գերմանիան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է դիտարկում այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ իրարից բաժանված լինել: «Երբևէ չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,- ընդգծեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930