Մայրաքաղաքի բնակիչներից մեկը՝ Գ․ Թ․-ն, որի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Շիրակի մարզային քննչական վարչությունում․ նա Արթիկ քրեակատարողականի կալանավոր է, վարույթն իրականացնող մարմնին հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը պարեկային ծառայողները իրեն ձերբակալել ու տեղափոխել են Ախուրյանի ոստիկանության բաժին, որտեղ և իրեն խոշտանգումների են ենթարկել։
Նա նշել է, որ Ախուրյանի ոստիկանության բաժնի 5 օպեր լիազորներ, որոնց կրկին տեսնելու դեպքում դեմքով կճանաչի, իրեն ծեծի են ենթարկել, անմարդկային վերաբերմունք ցույց տվել, մասնավորապես ձեռքերը ձեռնաշղթաներով կապած վիճակում՝ գցել են գետնին, թքել վրան, հայհոյել։
Ծեծի ենթարկելու հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ գլխի շրջանում, ձախ աչքի շրջանում պատռվածք, ձախ ոտքի ոտնաթաթի մոտ վնասվածք, մեջքի շրջանում քերծվածքներ և կապտուկներ:
Փաստաթղթերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: