Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան մոտենան Հայաստանի համար ճակատագրական օրերը այնքան շատանալու են նման տխմար եւ գետնաքարշ նախաձեռնությունները. Գարեգին Չուգասզյան

Հունիս 07,2023 23:23

Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեղեկացնում եմ, որ այսօր՝ հունիսի 7-ին որպես վկա հարցաքննության եմ հրավիրվել հակակոռուպցիոն կոմիտե՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու փորձի և առանձնապես խոշոր չափերի խարդախության» դեպքով քննվող  անհեթեթ քրեական վարույթի շրջանակում:

Քննիչը ինձ ու փաստաբանիս հայտնել է, որ թեպետ ես հրավիրված եմ որպես վկա, սակայն քրեական վարույթով բավարար տեղեկություններ են ձեռք բերվել իմ կողմից ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ:

Ինչպես ասում էր մեծն Աբոն, աշխարհում երկու բան են անսահման` մարդկային հիմարությունն եւ տիեզերքը, ընդ որում երկրորդի վերաբերյալ կասկածներ կան։

Ուստի հարթ ուղեղների կողմից մոգոնված գործը սնել կնշանակեր այս կոլաբորանտ իշխանության ծով հիմարությունը բազմացնել։

Բայց լուրջ վերաբերվել պետք է այնքանով, որ այս հերյուրանքներով լի գործի թխումը խոսում է այն մասին, որ ինչքան մոտենան Հայաստանի համար ճակատագրական օրերը այնքան շատանալու են նման տխմար եւ գետնաքարշ նախաձեռնությունները։ Սա դեռ վերջինը չի։

Հրաժարվում եմ քաղաքական ղեկավարության կողմից պատվիրված շինծու այս գործի վերաբերյալ ցուցմունքներ տալ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930