Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուի հայտարարագիրը հակասում են իրար. «Հետք»

Հունիս 07,2023 22:20

Մայիսի 17-ին ԱԱԾ-ն առանց մանրամասն տեղեկության հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել 250 միլիոն եվրոյի 1 տոննա կոկաին։ Պատմությունը մեծ հնչեղություն ստացավ։

Առաջին հայտարարությունից որոշ ժամանակ անց՝ մայիսի 24-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 1 տոննա կոկաինի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետի նկատմամբ։

Նույն օրը դեպքի վերաբերյալ հայտարարություն արեց նաեւ վարչապետ Փաշինյանը և ակնարկեց, որ կոկաինի հասցեատերը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն էր. «Կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է»։

Մայիսի 27-ին Միհրան Պողոսյանն իր հերթին տեսանյութ տարածեց ՀՀ 1 տոննա թմրանյութ ներկրելու վերաբերյալ։

Պողոսյանն ասել էր հետևյալը. «…ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես», ինչպես նաև՝ «…խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով։ Ուզում եմ նշել, որ Լևոն Աթաջանյանը ոչ մի ֆունկցիոնալ պարտականություն կազմակերպությունում չի ունեցել և չի կատարել։ «Մրգենի» կազմակերպության գործունեությունն ամբողջությամբ կազմակերպվում և վերահսկվում է իմ կողմից, ամենօրյա ռեժիմով»։

Միհրան Պողոսյանի այս հայտարարությունը փաստացի հակասում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Մրգենի» ՍՊԸ-ի ներկայացրած իրական շահառուների (ԻՇ) վերաբերյալ հայտարարագրին, որում տեսնում ենք, որ որպես իրական շահառու նշված է Լևոն Աթաջանյանը։

«Հետքը» Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրել է՝ նախարարությունն այս հայտարարության վերաբերյալ որևէ վարույթ նախաձեռնե՞լ է, որևէ ստուգում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ստացել ենք ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանի որոշումը վարչական վարույթ հարուցելու մասին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930