Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին Երեւանում գտնվող անվանի հայ գրողներից մեկի տուն-թանգարանի տնօրեն Ժ. Մ.-ն ահազանգել է Ոստիկանություն՝ հայտնելով, որ նույն օրը կեսօրին Մաշտոցի պողոտայում նկատել է, որ թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է «Յունիբանկ»-ի քարտը, 4000 դրամ:
Ավելի ուշ, ըստ Ժ.Մ-ի, Խորենացի, Բյուզանդի և Զաքյան փողոցներում գործող տարբեր վայրերից կատարվել է ընդհանուր 108.000 դրամի չափով քարտային գործարքներ: Իրավապահները պարզել են նշված արարքը կատարած 24 ամյա երիտասարդի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: