Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյ» թատրոնն ընդդեմ կառավարության որոշման բողոքն այսօր մուտք է արվել Վարչական դատարան

Հունիս 07,2023 20:50

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնը  «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին» միացման ձևով վերակազմակերպելու մասին կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմի կբողոքարկի Վարչական դատարանում:  «Գոյ» թատրոնի facebook-ի էջից տեղեկանում ենք, որ իրենց բողոքն այսօր մուտք են արել դատարան: Թատրոնի անձնակազմի համոզմամբ՝  բողոքում բերվել են մի շարք հիմնավոր փաստեր, ինչի հիման վրա պետք է անվավեր համարվի  ՀՀ կառավարության 11 մայիսի 2023թ. 701֊ Ն Որոշումը։

Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 11-ի  նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն:

Հիմնավորման մեջ նշված էր՝ համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված է միջոցառումների իրականացում, որոնք պետք է նպաստեն նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, խթանեն ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930