Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, ներկայումս իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, թե շատ մեծ է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու եւ «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու ցանկությունը։ Նա վստահեցրել է, որ դրա համար նա անում է ամեն բան։ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել ՉԼ կիսաեզրափակչի «Միլանի» հետ խաղի առաջին խաղակեսում։
Եվ ահա մամուլը հրապարակել է հայ ֆուտբոլասերների համար ամենասպասված լուրը․ըստ որի Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից եւ արդեն մարզվել «Ինտերի» ընդհանուր խմբում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ