Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին հոգսաշատ քաղաք է և Գյումրու քաղաքապետը ավելի կարևոր գործեր ունի. Վ.Սամսոնյան

Հունիս 07,2023 19:55

Սիրելի՛ գյումրեցիներ,

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը որերորդ անգամ, օգտագործելով հանրությանը հասանելի հարթակները, խոսում է Գյումրիում իրականացված/իրականացվող ծրագրերի մասին, կասկածի տակ դնում դրանց կարևորությունը, ընթացքն ու նպատակահարմարությունը:

Զավեշտալի է այն, որ պատգամավորը, որը մի որոշ ժամանակ պաշտոնավարել է որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, իր անդրադարձած թեմայից բացարձակապես անտեղյակ է: Մասնավորապես, պատգամավորը խոսում է Գյումրու վերջին տնակային մանկապարտեզի մասին, որի կառուցման ծրագիրը արդեն իսկ ներառված է իր կողմից քննադատված 2024 թվականի համար կառավարություն ուղարկված սուբվենցիոն հայտում: Խոսում է նաև մանկապարտեզների մասին, մինչդեռ 10 մանկապարտեզներում արդեն իսկ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ կրկին սուբվենցիոն ծրագրով:

Խոսում է մարզական կառույցների մասին, չիմանալով կամ միտումնավոր շրջանցելով այն հանգամանքը, որ համայնքապետարանը 2024 թվականի սուբվենցիոն հայտում ներկայացրել է 7 մարզադպրոցի վերանորոգման աննախադեպ ծրագիր՝ 1 մլդ 131 մլն ՀՀ դրամ գումարի շրջանակներում: Նաև շախմատի դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիր ունենք, որը կրկին կյանքի է կոչվելու 2024թ.-ին: Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված են նաև մշակութային կառույցներ. վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու Երիտասարդական պալատում, Տիկնիկային թատրոնում և Մանկապատանեկան արվեստի պալատում:

Ինչ վերաբերում է արևային կայանի կառուցմանը, ապա վերականգնվող էներգիայի ոլորտում նախորդ տարի իրականացված ծրագրի արդյունքում խնայել ենք 125 մլն դրամ, որը հնարավորություն է տվել Գյումրու մանկապարտեզների վարձավճարը բոլոր երեխաների համար կրճատել 50 տոկոսով: Ունենք խնդիր նաև մյուս 50 տոկոսի վարձավճարի զեղչման և քաղաքի փողոցային լուսավորության ժամային գրաֆիկի երկարաձգման: Քաղաքի գիշերային լուսավորությունը ավելի երկար միացված պահելու հանգամանքը շատ կարևոր է և՛ մեր քաղաքի բնակիչների, և՛ քաղաքի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից: Արևային կայանների բաղկացուցիչը 3,5 մլդ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն ծրագրի մի փոքր բաժինն է, որի մեջ ներառված է նաև 30 շենքի վերանորոգման աշխատանքներ ՝ վերելակներ, շենքերի ընթացիկ նորոգում, տանիքների վերանորոգում, ջերմամեկուսացում, արևային վահանակների տեղադրում:

Հարկ ենք համարում նշել, որ ծրագիրն իրականացվելու է միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորմամբ, որի արդյունքում ծրագրում համայնքի մասնաբաժինն իջնելու է մինչև 20 %՝ կրկին թեթևացնելով համայնքի ֆինանսական բեռը:

Վերականգնվող էներգիայի ոլորտում մեր ջանքերը բերում են միջազգային կառույցների հետ համագործակցության էլ ավելի արդյունավետ ձևաչափերի՝ ի նկատի ունենալով տվյալ օրակարգի միջազգային կարևորությունը:

Պատգամավոր-համայնքի ղեկավարի նախկին տեղակալին սրանից ավել անդրադառնալ չենք ուզում. Գյումրին հոգսաշատ քաղաք է և Գյումրու քաղաքապետը ավելի կարևոր գործեր ունի: Ընդամենը կից ներկայացնում ենք 2024 թվականի համար կառավարությանը ներկայացված սուբվենցիոն հայտերի ցանկը, որոնցից դուք, սիրելի՛ գյումրեցիներ, վստահ եմ՝ կանեք հետևություններ:

Հարգանքով՝  ձեր քաղաքապետ Վարդգես Սամսոնյան

Գյումրու համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930