Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի դիտարկում մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմի մասին. Տաթև Հայրապետյան

Հունիս 07,2023 18:17

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Հայ հանրության դեմ տարվող հիբրիդային պատերազմը գնալով նոր թափ է ստանում: Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դա անում դրսից, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ դա ագրեսիվ կերպով տարվում է հենց մեր երկրի ներսում:

Դրա գլխավոր կազմակերպիչը ու հովանավորը ՀՀ իշխանություններն են, նրանց հարող լրատվականներն ու փորձագիտական շրջանակները: Փաշինյանի յուրաքանչյուր հակապետական միտք՝ Արցախի կամ ՀՀ տարածքների հետ կապված արագորեն սկսում են տարածել նրան հարող «փորձագետները»՝ փորձելով ապացուցել, որ մենք թույլ, անկարող ենք և գոյություն ունենալու միակ երաշխիքը դա Ադրբեջանի պայմաններն իրագործելն է: Իհարկե, նրանք չեն պատասխանում այն պարզ հարցին, թե ինչի՞ է հանգեցնելու այդ պայմանների իրագործումը, մինչ ո՞ւր ենք զիջելու և արդյոք այդքանից հետո պետություն ունենալո՞ւ ենք, թե չէ:

Հիմնական թեզը հետևյալն է՝ Ռուսաստանը մեզ չի օգնում, Ադրբեջանի կողմից են, մենք էլ ռեսուրս չունենք պայքարի: Առանձնապես չվերլուծելու դեպքում ստացվում է, դե ճար չկա, պետք է հանձնվել:

Այս քարոզչական թեզը բացառում է, որ մենք որևէ բանի ունակ ենք, որ մենք որևէ հարց կարող ենք լուծել, սա, ըստ էության, նպատակ ունի բերելու այն եզրահանգնման, որ մենք պետականություն չպետք է ունենանք, դե անկարող մարդիկ ենք:

Բայց մեր պատմությունն ապացուցել է, որ ինչի մենք հասել ենք, ինչ ստեղծել ենք դա արել ենք հենց մեր ուժերով, ցավոք, միայն երբ դանակը ոսկորին է հասել: Դրա օրինակն է՝ Նժդեհի պայքարը հանուն Սյունիքի, 90-ականների պատերազմը, որի նպատակն էր բացառել Արցախի հայերի ցեղասպանությունը և բազմաթիվ այլ դրվագներ: Մենք պետություն ունենք հենց պայքարի շնորհիվ, ամեն անգամ, երբ մենք հանձնվել ենք, մեզ սպանել են, մենք պետություն ու տարածք ենք կորցրել:

1915 թ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ ապացույցն է: Հենց այդ նպատակով էլ իշխանությունները «փակում են» Ցեղասպանության ճանաչման թեման, քանի որ պետք է ջնջել պատմական հիշողությունը, դա խանգարում է իրենց «հանձնվելու» թեզի տարածմանը:

Պայքարի անհրաժեշտության քարոզն է իրատեսությունը, քանի որ դա ապացուցված է փաստերով: Իսկ միջոցները տարբեր են՝ տեղեկատվականից սկսած բանակի արդիականացմամբ վերջացրած: Այսօր մեր դեմ պայքարում են ոչ միայն զենքով, այլ հենց տեղեկատվական դաշտով՝ ազդելով մեր ուղեղների վրա: «Հանձնվենք, որ փրկվենք» թեզը ցույց է տվել, թե որքան կործանարար է ու վտանգավոր: Բոլոր այն մարդիկ, որոնք զբաղված են այս թեզի տարածմամբ տանում են մեզ հայոց պետականությունը կործանման ճանապարհով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930