Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում». Հայաստանում նշվել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը

Հունիս 07,2023 17:56

7 հունիսի 2023թ, Երեւան — ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համագործակցությամբ համաժողով էին կազմակերպել՝ նվիրված Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան։ «Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում» խորագրի ներքո անցկացված այց միջոցառումն ընդգծեց սննդամթերքի չափորոշիչների կենսական նշանակությունը հանրային առողջության ապահովման և առևտրային արդար գործելակերպերի երաշխավորման գործում։

Համաժողովը մեկտեղել էր տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների, քաղաքականություն մշակողների և այլ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու սննդամթերքի ստանդարտների կարևորությունը սպառողների պաշտպանության և սննդի կայուն համակարգերի խթանման գործում: Քանի որ այս տարի նշվում է նաև ՊԳԿ-ի և ԱՀԿ-ի գործակցությամբ հիմնված Codex Alimentarius-ի («Սննդամթերքի օրենսգիրք») հանձնաժողովի 60-ամյակը, համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել դրանում նշված դրույթներին հետևելու կարևորությանը:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը և այլոք։

«Հավատարիմ մնալով սննդամթերքի համաշխարհային ստանդարտներին՝ կարող ենք ապահովել սննդի անվտանգությունը և պաշտպանել անհատների և համայնքների բարեկեցությունը՝ միաժամանակ նպաստելով մեր հասարակությունների կայուն զարգացմանը: Այս տարի նշելով Codex Alimentarius-ի հանձնաժողովի 60-ամյակը, մենք հավաստում ենք բոլորի համար, ամենուր և բոլոր ժամանակներում անվտանգ սննդամթերքի չափանիշների սահմանման ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը», – ասել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն իր տեսաուղերձում: «Միասին մենք կարող ենք ապահովել, որ սննդամթերքի ստանդարտները շարունակեն կյանքեր փրկել և ճանապարհ հարթել անվտանգ, սննդարար և դիմակայուն պարենային համակարգերի համար՝ հօգուտ բոլորի»:

Համաժողովը հնարավորություն ընձեռեց խորացնելու մասնակիցների գիտելիքները սննդամթերքի անվտանգության և դրա ապահովման գործում ներգրավված բոլոր կողմերի դերի կարևորության շուրջ: Գիտելիքների և փորձի փոխանակումը նպաստեց նորարարական լուծումների և լավագույն փորձի բացահայտմանը, ինչը կօգնի հասնել Կայուն զարգացման նպատակներին և ստեղծել կայուն ու ներառական ապագա: Մասնակիցներն ուսումնասիրեցին առողջության խթանման, սննդային հիվանդությունների կանխարգելման և կայուն զարգացման ապահովման գործում սննդամթերքի ստանդարտների ունեցած դերը:

Համաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին անհատների ու կազմակերպությունների ունեցած նշանակալի ներդրումը սննդամթերքի անվտանգության ոլորտում։

Փաստեր եւ թվեր

Յուրաքանչյուր տասը մարդուց մեկը սննդային հիվանդություն է ձեռք բերում, և սա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։

Ավելի քան 200 հիվանդություններ առաջանում են սննդային թունավորումներից, ներառյալ՝ բակտերիաներով, վիրուսներով, մակաբույծներով կամ քիմիական նյութերով, օրինակ՝ ծանր մետաղներով աղտոտված սնունդ ընդունելու արդյունքում:

Մինչև 5 տարեկան երեխաները կազմում են բնակչության 9 տոկոսը, սակայն կրում են սննդի միջոցով փոխանցվող հիվանդությունների 40 տոկոսը:

Սննդամթերքի անվտանգության չափանիշները պաշտպանում են բոլորի կյանքը: Նրանք սահմանում են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի սննդամթերքը՝ սպառողներին պաշտպանելու և արտադրանքի նկատմամբ վստահությունը խթանելու համար:

Արդեն 60 տարի է, ինչ Codex Alimentarius-ի հանձնաժողովը սահմանում է սննդի միջազգային ստանդարտներ։ Codex Alimentarius-ը կամ «Սննդամթերքի օրենսգիրքը» չափորոշիչների, ուղեցույցների և գործառնական կանոնների հավաքածու է, որն ընդունվել է Codex Alimentarius-ի հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը հիմնել են ՊԳԿ-ն և ԱՀԿ-ն։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930