Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամյանը շեշտել է՝ անհրաժեշտություն է դարձել Վրաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային սերտ հարաբերությունների կառուցումը

Հունիս 07,2023 17:54

Հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարոն Շարվաշիձեին դեսպանի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա կողմից մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացումը կնպաստի երկու բարեկամ պետությունների բազմավեկտոր հարաբերությունների սերտացմանը։

Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված ջերմ հարաբերությունները, որոնք հնարավորություն են տալիս արագ արձագանքելու միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին, առավել արդյունավետ դարձնելու հանցավորության դեմ պայքարում միջազգային-իրավական փոխգործակցությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ Վրաստանի հետ տնտեսական դինամիկ զարգացող կապերի, ուղևորափոխադրումների մեծ ծավալների պայմաններում անհրաժեշտություն է դարձել հատկապես մաքսանենգության, տնտեսական և  տրանսազգային բնույթ ունեցող հանցագործությունների բացահայտման նպատակով Վրաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային սերտ հարաբերությունների կառուցումը։

Բացի այդ, խիստ օգտակար կարող է լինել նաև քննչական մարմինների միջև պրակտիկ փորձառության փոխանակմանն ուղղված տարբեր ձևաչափերի քննարկումներին, տեղեկատվության փոխանակմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:

Պարոն Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար։ Դեսպանը նշել է, որ բազմադարյա հարևան և բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը շարունակաբար խորանում է։ Նա շեշտել է, որ թեև ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում կան քննչական մի քանի ծառայություններ, որոնք գործում են տարբեր գերատեսչությունների կազմում, սակայն այդ հանգամանքը չպետք է կաշկանդի` զարգացնելու ըստ ոլորտների նախաքննական մարմինների անմիջական շփումը, իրականացնելու համատեղ նախաձեռնություններ։

Պարոն Շարվաշիձեն հավաստիացրել է, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատունը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի այդ գործընթացին։

Կողմերը պայմանավորվել են հաճախակիացնել աշխատանքային շփումները։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930