Aravot.am-ի տեղեկություններով օրերս աշխատանքից ազատվել է Դիլիջանի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Բաղդասարյանը: Ազատման օրը` Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի որոշմամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սասուն Ղամբարյանը:
Դիլիջանի համայնքապետարանից փորձեցինք տեղեկանալ պաշտոնից ազատման պատճառների մասին: Aravot.am-ին համայնքապետարանից հայտնեցին, որ Գարիկ Բաղդասարյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը` Դիլիջանի մարզադպրոցի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև