Էլեկտրոնիկայի շուկայում «Կոմերսանտի» աղբյուրները պատմել են, որ վերջին երկու շաբաթներին գնալով ավելի հաճախ բախվում են դեպքերի, երբ ղազախական, հայկական և հոնկոնգյան բանկերն արգելափակում են ռուս իրավաբանական անձանց կողմից վճարումները որոշակի կոդավորում ունեցող ապրանքների՝ միկրոսխեմաների, պրոցեսորների և այլ նմանատիպ ապրանքների համար: Դա պայմանավորված է ԱՄՆ պատժամիջոցային 10-րդ փաթեթի հետ, որոնք սպառնում են Ռուսաստանի հետ համագործակցող բանկերին:
Արդյունքում, ըստ թերթի աղբյուրի, ռուսական ընկերությունները ստիպված են համակարգիչների, սերվերների, տվյալների պահպանման համակարգերի և այլ տեխնիկայի համար անհրաժեշտ բաղադրիչներ ներմուծել այլ կոդավորման տակ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ