Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը՝ Դիլիջանի քրեականի պետի եւ քաղաքացուն ծեծած կարմիրբերետավորի մասին

Հունիս 07,2023 16:57

«Խնդրում եմ՝ տարբեր միջադեպերի դեպքում դա չվերագրել ամբողջ ռեֆորմին եւ հարցադրում չանել՝ դա ՆԳՆ-ի ժողովրդավարական ռեֆորմի շրջանակներում տեղավորվո՞ւմ է, թե՞ ոչ: Կա կարգապահական վարույթ, որի շրջանակներում հարցը քննարկվում է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվել էին փողոցում բռունցքով հարվածող կարմիրբերետավորի, Դիլիջանի քրեականի պետի վարքագծից:

Ինչ վերաբերում է Դիլիջանի քննչականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին, փոխնախարարն ասաց. «Քրեականի պետի մասով կա կարգապահական վարույթ: Տեղեկատվությունը ստացել է հենց Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը, ծառայողական քննությունը հարուցել է հենց այդ վարչությունը, տվյալ ծառայողի լիազորությունները կասեցրել է հենց ներքին անվտանգության վարչությունը»:

Հարցին՝ համակարգում բարեփոխումներից մեկ տարի անց ինչո՞ւ ունենք իրավիճակ, երբ ոստիկանը ոչ թե օրենքով է առաջնորդվում, այլ հարցերը «տղայական եղանակով» լուծելու ճանապարհով է գնում, Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Ձեր նշած երկու դեպքերի մասով էլ կա ծառայողական քննություն, երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են: Նման իրավիճակներն ընդհանրապես բացառել չենք կարող, որովհետեւ գործ ունենք մեծ ծառայության հետ, եւ կարող են եզակի դեպքեր վրա հասնել: Կարեւոր է պետության արձագանքը այս դեպքերում: Եվ երկու դեպքում էլ եղել է ծառայողական քննություն եւ լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իսկ մնացած մասով մեզ չի առնչվում, դիմեք մեր գործընկերներին՝ Քննչական կոմիտեին եւ դատախազությանը»:

Փոխնախարարն անընդունելի է համարում որեւէ բռնություն եւ վստահեցնում է՝ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, համապատասխան քայլեր կարվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930