Լրահոս
Օրվա լրահոսը

501 մլն դրամի հարկերից խուսափած խանութների ցանցը պատկանում է «Իջեւան սիթիին»

Հունիս 07,2023 15:49

ՀՀ ՔԿ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ Իջևանում և Դիլիջանում առևտրով զբաղվող մի շարք ընկերություններ, առևտրային ծրագրի ներդրմամբ, խուսափել են ավելի քան 501 մլն դրամի չափով հարկեր վճարելուց, հինգ անձ կալանավորվել է:

ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում 5 ՍՊԸ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով առևտրով և հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ-ի, հաշվապահներ Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։

Aravot.am-ի տեղեկություններով խոսքն «ԻՋԵՎԱՆ ՍԻԹԻ» խանութների ցանցի մասին է, որը գործունեություն է ծավալում Իջևան քաղաքում, Ազատամուտ բնակավայրում և Դիլիջանում: Խանութների ցանցը զբաղվում է մթերային, տնտեսական, կենցաղային ապրանքների մանրածախ առևտրով:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը` «ԻՋԵՎԱՆ ՍԻԹԻԻ» ֆեյսբուքյան էջից. 2018 թվականի մայիսի 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930