Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագույն զարդանախշերը հայկական ասեղնագործ ժանյակներում

Հունիս 07,2023 14:30

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ժանյակի և ժանեկազարդ առարկաների հավաքածուն փոքր է, բայց արժեքավոր:

Հայ կանայք և աղջիկները տիրապետել են ժանյակ հյուսելու տարբեր տեխնիկաների՝ կարի սովորական ասեղով, կեռ ասեղով, գուլպայի ճաղերով, փոքր մակույկով մեծ մակույկով, գոբենակով: Ժանյակները գործվում էին բամբակյա, մետաքսյա, արհեստական տարբեր գույների ( սպիտակի գերակշռությամբ) և տարբեր ոլորքի` հաստության թելերով:

Հայկական ասեղնագործ ժանյակն առանձնանում է իր կատարման տեխնիկայով, զարդանախշերով և դրանց դասավորման կարգով:

Ժանյակներում պահպանվել են բազմաթիվ հին զարդանախշեր՝ արևի նշանը, ութ շեղանկյունաձև պսակաթերթիկներով ծաղիկը կամ աստղածաղիկը, կլոր վարդյակները, եռանկյունները, ատամների, սյուների, կամուրջների շարքերը և այլն:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930