ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Վահագն Հարությունյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վահագն Հարությունյանին 2023 թվականի հունիսի 12-ից նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: