Հարցն ուղղեք նախաքննական մարմնին, որովհետեւ նախաքննություն է իրականացվում եւ ցանկալի չէ՝ ես որեւէ մեկնաբանություն անեմ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀ տարածքից ադրբեջանցիների կողմից վերջերս առեւանգված երկու զինծառայողների մասին հարցին:
Արման Սարգսյանը չցանկացավ խոսել հայկական տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու մասին: Երեկ այդ մասին լրագրողների հետ զրույցում, հայտարարել էր Սյունիքի մարզպետը՝ մանրամասնելով, որ նկատի ունի Տեղ գյուղի տարածքի ինչ-որ հատված:
Փոխնախարարն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ այդ մասին թեկուզ հպանցիկ, բայց հաղորդագրություններ եղել են, բայց թեման զգայուն է եւ ինքը չի ցանկանում հավելյալ մեկնաբանություններ անել:
«Տեղ, թե Ներքին Հանդ, ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ ես չմեկնաբանեմ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Պատասխանելով սահմանային իրավիճակի մասին հարցին էլ՝ երեկ հնչած կրակոցների համատեքստում, Արման Սարգսյանն ասաց՝ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. «Երեկ ունեցել ենք կրակոցներ, համապատասխան հաղորդագրությունը տրվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ