Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի «Ապահով անկյունը» անվտանգ վայր է բռնության ենթարկված երեխաների համար

Հունիս 07,2023 13:55

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները հայտարարել են Երևանում երեխայակենտրոն առաջին անվտանգ վայրի գործարկման մասին: Այն բռնության զոհ դարձած երեխաներին կտրամադրի բազմամասնագիտական և միջգերատեսչական պաշտպանություն կրկնակի զոհայնացումից, ինչպես նաև կնպաստի արդարադատության երեխայակենտրոն ընթացակարգեր: Այստեղ հնարավոր կլինի անցկացնել երեխաների հարցաքննություն և դատաբժշկական փորձաքննություն, երեխաների վիճակի համակողմանի գնահատվում: Նրանք նաև ճգնաժամային աջակցության ծառայություններ կստանան համապատասխան մասնագետներից: Պարզ ասած՝ այն ստեղծվել է

բռնությունից տուժած երեխաների լավագույն շահին ծառայելու և օրենքի պատշաճ կատարումն ապահովելու համար:

Երեխայակենտրոն ապահով այս վայրը մոդելավորվել է երեխայակենտրոն արդարադատության՝ Բարնահուսի միջազգային մոտեցման նմանությամբ, որը մեկ հարկի տակ է միավորում իրավապահներին, քրեական արդարադատության համակարգը, երեխայի պաշտպանության ծառայությունները, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջության ոլորտի աշխատակիցներին՝ համագործակցելու և երեխաների վիճակը միասին գնահատելու համար: Բարնահուս մոտեցումով կարելի է խուսափել կրկնակի զոհայնացումից և բարձրացնել արդարադատության գործընթացի արդյունավետությունը՝ ստեղծելով երեխայակենտրոն միջավայր քննչական

գործողությունների համար, նվազեցնելով բազմաթիվ մարմինների կողմից տարբեր վայրերում իրականացվող հարցաքննությունները և ընդհանրապես բացառելով տուժողի և հանցագործության մեջ մեղադրվողի հանդիպումը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելով՝ պաշտպանելու գործընթացի գաղտնիությունը, տուժած երեխաների ինքնությունը, պատկերը/անձը՝  միաժամանակ օգնելով նրանց՝ վերականգնվել:

Աշխատանքի այս նոր մոդելը գործարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Այն հնարավոր է դարձել ՀՀ քննչական կոմիտեի,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության և Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության հաստատուն հանձնառությամբ և ղեկավարությամբ։

Երևանի «Ապահով անկյունը» սենյակ է, որում առկա է երեխայակենտրոն միջավայր՝ տարիքին համապատասխան խաղալիքներով, գրականությամբ և զբաղմունքի համար նախատեսված այլ պարագաներով: Նպատակն է՝ երեխաների համար հարմարավետ միջավայր ստեղծել հարցաքննությունից առաջ և ընթացքում: Որպեսզի երեխան ստիպված չլինի իր հետ տեղի ունեցածը մի քանի անգամ և մի քանի անձանց պատմել, քննիչների և հավաստագրված հոգեբանների կողմից անցկացվող դատաբժշկական հարցաքննությունը արդարադատության մասնագետները կարող են դիտել մեկ այլ սենյակից: Հարցաքննությունը կարող է նաև տեսանկարահանվել՝ անհրաժեշտության դեպքում դատարանում օգտագործելու նպատակով:

Սենյակում երեխաները շուտով կկարողանան նաև բուժզննում անցնել։ Մասնագետների բազմամասնագիտական թիմը, այդ թվում՝ հոգեբանը, սոցիալական աշխատողը և բժիշկը, ճգնաժամային միջամտություն կտրամադրեն, ինչպես նաև կորոշեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ թերապևտիկ և այլ օժանդակ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:

Նախկինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Քրեական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որպեսզի երեխաներին հարցաքննեն միայն որակավորված դատաբժշկական հոգեբան-հարցազրուցավարները. իրականացվել է նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակում: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Արդարադատության նախարարությանը՝ վերապատրաստման մոդուլների մշակման և 53 հոգեբանների հետագա վերապատրաստման և ատեստավորման հարցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գործընկերների հետ համագործակցությամբ, աշխատանքներ է իրականացնում այս տարվա հունիս ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող Երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնի/Ճգնաժամային կենտրոնի տարածքում ևս Բարնահուսի մոդելի նմանությամբ ապահով վայր ստեղծելու համար՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում այս մոտեցումը կդառնա արդարադատության և երեխայի պաշտպանության ներպետական համակարգերի անբաժանելի մաս՝ ապահովելով, որ բռնությունից տուժած բոլոր երեխաները, անկախ բռնության ձևից, հավասարապես օգտվեն երեխայակենտրոն արդարադատությունից և ապահովված լինեն բազմակողմանի աջակցությամբ, որը կօգնի նրանց՝ նորովի ապրել իրենց կյանքը:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930