Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանության ներկայացուցիչ հրավիրել ենք՝ չեն եկել, հետաքրքրություն չեն ցուցաբերել. «Հրապարակ»

Հունիս 07,2023 11:51

Հունիսի 2-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը, որին մասնակցել են Վեհափառ հայրապետը, Նաթան սրբազանը, Արշակ սրբազանը, եկեղեցու հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը եւ այլք։ Համակարգողը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր։ Սրբազանից հարցրինք, թե հարթակն ինչ նպատակներ ունի։

«Ձեւաչափ է, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն իրենց կարծիքն արտահայտելու, խոսելու ու քննարկելու այն թեմայի շուրջ, որն առաջարկում ենք մենք, հրավիրում ենք տարբեր բնագավառի ներկայացուցիչներին, իրենց համաձայնությամբ, եւ տեղում գնում է քննարկում, որից հետո ինչ-որ մի լուծումի հանգում ենք կամ չենք հանգում», -ասաց նա։

– Հունիսի 2-ին տեղի ունեցած քննարկմանն իշխանության ներկայացուցիչ հրավիրվե՞լ է։

– Հրավիրել ենք, բայց իրենք չեն եկել, հետաքրքրություն չեն ցուցաբերել։

Հ.Գ․ Հավելենք, որ, մեր տեղեկություններով, այս հարթակի նախապատրաստական փուլում Էջմիածին են հրավիրվել պաշտոնյաներ, իշխանություններին կից մտավորականներ, որոնք հրաժարվել են ներկայանալ։ Մասնավորապես տեղեկացանք, որ հրավիրվել են ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։ Իսկ քննարկման վերջում հայտարարության տեքստ է ներկայացվել ներկաներին, սակայն այն այնքան անատամ է եղել, որ ներկաները մերժել են դա տարածելու առաջարկը։ Ամեն դեպքում, չի հասկացվում, թե Գարեգին Բ-ն ինչ նպատակ է հետապնդում նման հարթակի ստեղծմամբ՝ «ո՛չ նալին, ո՛չ մեխին» մարտավարությունը դժվար թե արդյունավետ լինի։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930