Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովուրդը պետք է հասկանա, որ պարզապես չի կարելի օգտվել այդ ճանապարհից: Միայն ասելով չէ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»

Հունիս 07,2023 11:25

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին որոշումը  դժգոհության ալիք է բարձրացրել Արցախի քաղաքական-հասարակական շրջանակներում։ Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանից Արցախ եւ Արցախից Հայաստան մարդիկ են տեղափոխվում։

Դրանից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր տարածեցին, թե ինչպես են մեր հայրենակիցներն անցնում ադրբեջանական անցակետով՝ անձնագրային ստուգում անցնելով:

Այսօր փաստացի ստացվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ եւ հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ: Իշխանությունների այս պահվածքը վրդովմունք է առաջացրել Արցախի ընդդիմադիր շրջանակներում, նրանք պարզաբանումներ են պահանջում իշխանություններից։

«Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան կարմիր գծի հատում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա անխափան, անխոչընդոտ ցամաքային կապ, դա մեզ համար կարմիր գիծ է եւ դա այսօր հատված է»,- ասում է ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը։ Նա ընդգծում է տեղի ունեցածի անթույլատրելիությունը, նաեւ նշում է․ «Արցախի ժողովուրդը պետք է հասկանա, որ պարզապես չի կարելի օգտվել այդ ճանապարհից՝ անգամ եթե իշխանությունները կազմակերպում են այդ ուղեւորափոխադրումները։ Սա այն հարցն է, որտեղ պետք է նմանատիպ կամք դրսեւորեն ե՛ւ ԱՀ իշխանությունները, ե՛ւ ԱՀ ողջ բնակչությունը, քանզի միայն ասելով չէ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեզ հաճախ են հարցնում՝ ի՞նչ անել, որ չլինի, հիմա ասում ենք՝ պարզապես չպետք է օգտվել այդ ճանապարհից»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930