Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ քննչական վարչությունը տեղափոխվել է Քննչական կոմիտե․ նոր փոփոխություններ «Հարկային ծառայության մասին» օրենքում

Հունիս 07,2023 11:34

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

Հիմնական զեկուցող՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրեց․ «ՊԵԿ քննչական վարչությունը 2023 հունվարի մեկից իր ամբողջ կազմով ու գործառույթներով տեղափոխվել է Քննչական կոմիտե, սակայն Հարկային ծառայության մասին օրենքում մնացել են որոշակի դրույթներ, որոնք առնչվում են այդ գործառույթներին։ Այս նախագծով առաջարկում ենք այդ դրույթները համարել ուժը կորցրած»։ Ըստ Արթուր Մանուկյանի՝ այս փոփոխությամբ որեւէ աշխատակցի գործազրկության հարց չի կարող առաջանալ, քանի որ ՊԵԿ քննչական վարչությունն արդեն տեղափոխվել ու աշխատում է Քննչական կոմիտեում։

Արթուր Մանուկյանն, անդրադառնալով քննչական վարչության աշխատակիցների մասին հարցին, ասաց, որ փոխվել են միայն այն աշխատակիցները, որոնք ինքնավար պաշտոններ են զբաղեցրել։ «Քննչական կոմիտեի մասնագիտական կարողությունների մասին եզրակացություն կամ որեւէ կարծիք չեմ կարող տրամադրել, բայց մեր փորձառու անձնակազմը, որը տարիներ շարունակ քննչական գործառույթներով է զբաղվել, եղել են հարկային իրավախախտումների գծով քննիչներ։ Նրանք բոլորը տեղափոխվել են այնտեղ։ Եվ, կարծում եմ, իրենց փորձառությունը կներդնեն Քննչական կոմիտեի ընթացիկ աշխատանքների իրականացման համար»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930