Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարելի է Երեւանն էլ շրջանցել՝ ի՞նչ է եղել։ Եթե վաղը Երեւանը տվեցին, կարող են Արարատից շրջանցել». Գագիկ Աղաջանյան. «Հրապարակ»

Հունիս 07,2023 10:53

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ադրբեջանի 86.6 հազար կմ քառակուսին ներառում է նաեւ, այսպես կոչված, անկլավները՝ Տավուշի մարզում, եւ Արարատի մարզում՝ Տիգրանաշենը։ Եթե Փաշինյանը որոշի հանձնել նաեւ այդ տարածքները, ապա Հայաստանի համար, ի թիվս այլ խնդիրների, լոգիստիկ խնդիրներ եւս կառաջանան, սակայն Փաշինյանը սրան էլ է թեթեւ վերաբերվում՝ ասելով․ «Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»։

Թեմայի առնչությամբ զրուցել ենք «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի հետ։ Հարցին, թե կարո՞ղ է Հայաստանն այդքան շրջանցող ճանապարհներ կառուցել, ճանապարհ կառուցելը հե՞շտ բան է, պատասխանեց․ «Ցանկացած ճանապարհ էլ կարելի է շրջանցել, բայց ոչ մի ճանապարհաշինարարություն հեշտ բան չէ, Հյուսիս-հարավը 20 տարի է՝ կառուցում ենք, հետո՞ ինչ։ Եթե Դուք Նոյեմբերյանի ճանապարհի մասին եք ասում, ապա այդ ճանապարհները վաղուց շրջանցված են, եւ մենք իրենց տարածքով, ըստ էության, չենք էլ անցնում։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ Ոսկեպարի ճանապարհը սարքեցին, այդտեղ էլ հիմնականում շրջանցեցին, եթե ինչ-որ բաներ էլ մնացել են, ապա դա էլ կշրջանցեն։ Եթե Երեւանն էլ տան, կարելի է Երեւանն էլ շրջանցել՝ ի՞նչ է եղել։ Ցանկացած տարածք կարելի է շրջանցել, այդ թվում՝ նաեւ Երեւանը։ Եթե վաղը Երեւանը տվեցին, կարող են Արարատից շրջանցել, Պռոշյանով դուրս գալ Աշտարակի ճանապարհ, Երեւան չմտնել։ Ի դեպ, Հյուսիս- հարավն այդպես էլ նախատեսված է, որ Երեւան չի մտնելու, շրջանցելու է։ Կարելի է էլի շրջանցել, ի՞նչ է եղել, մարդու մտքին տեղ լինի»,- պատասխանեց Աղաջանյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930