Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում քաղաքացուն առևանգել էին, շան բնի մեջ պահել, մեղավորը չի կալանավորվել, իսկ ահա Գայանեին, որն ուղղակի առաջարկել է Եռաբլուր գնալ, կալանավորել են. «Հրապարակ»

Հունիս 07,2023 10:35

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին՝ 1 ամիս 15 օր ժամկետով:

Զրուցել ենք փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ:

– Նմանատիպ գործերում առհասարակ ընդունվա՞ծ է կալանքը որպես խափանման միջոց ընտրել:

– Ցանկացած գործի շրջանակներում խափանման միջոց ընտրելը հայեցողական է, վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, սակայն առեւանգման գործերում, որպես կանոն, կալանքը որպես խափանման միջոց գրեթե չեն ընտրում, հիմնականում ստորագրությամբ ազատ են արձակվում: Վերջերս Շիրակի մարզում քաղաքացուն առեւանգել եւ շան համար նախատեսված բնի մեջ պահել էին, նվաստացրել, սակայն մեղավորը չի կալանավորվել, զուտ երկրից չբացակայելու համար ստորագրություն է տվել, իսկ ահա Գայանեին, որն անձին ուղղակի առաջարկել է Եռաբլուր գնալ, բավական չէ՝ դիտարկել են առեւանգում, դեռ մի բան էլ կալանավորել են: Դատարանը երեկ արդարադատություն չէր իրականացնում, սա միանշանակ է: Դատավորը հապշտապ հայտարարեց կալանքի մասին, եւ վերջ: Թե՛ առաջին ատյանի դատարանի եւ թե՛ վերաքննիչ դատարանի վրա գործադիր իշխանությունները մատ են թափ տալիս՝ հասկացնելով, որ չեն հանդուրժելու….

– Ինչպե՞ս է տիկին Գայանեն:

– Տրամադրությունը շատ լավ է, չի ընկճվում, ինչպես բնորոշ է հերոսածին մորը: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես ժամանակին հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանեցին, այնպես էլ հիմա զոհվածների ընտանիքներին են բեւեռացնում: Պարզապես շոկի մեջ եմ, թե ինչպես կարող է այդ տարիքի տղան նման մոտեցում ունենալ եւ դեռ մի բան էլ խորհուրդներ տալ, փիլիսոփայորեն խոսել հանրային անվտանգության մասին….

– Ե՞րբ դատարանի վճիռը կբողոքարկեք:

– Դեռեւս չենք ստացել որոշումը, ստանալուն պես անպայման բողոքարկելու ենք:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930