Aravot.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Մոսկվա մեկնող գյումրեցի ուղևորներից այն մասին, որ «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր անակնկալի է բերել իրենց՝ մեծ կուտակումներ առաջացնելով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։
Կարդացեք նաև
Բանն այն է, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավն այսօր Գյումրիում վայրէջք կատարելու փոխարեն ժամը 16․40 րոպեին վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Գյումրեցի ուղևորներին էլ, որոնք պիտի այդ նույն օդանավով ժամը 17․05 րոպեին մեկնեին Մոսկվա, տուն են ուղարկել՝ զգուշացնելով՝ ժամը 22․00-ին լինել «Շիրակ» օդանավակայանում, որպեսզի նրանց ավտոբուսով տեղափոխեն Երևան ու այնտեղից թռիչքը կազմակերպեն։
Նշված ժամին մեծ թվով ուղևորներ հավաքվել են, սակայն տևական ժամանակ է՝ նրանց Երևան տեղափոխող ավտոբուսը չկար։ Ուղևորները իրար էին խառնվել։
Մինչև մենք նյութը պատրաստում էինք, նրանցից մեկը զանգահարեց, թե հենց նոր իրենց Երևան տեղափոխող երկու ավտոբուս են տրամադրել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ