Լրահոս
Օրվա լրահոսը

«Վկաների ցուցմունքները նույնաբովանդակ էին Յուլյա Գասպարյանի աշխատել-չաշխատելու մասին»․ Ալեքսանդր Կոչուբաև

Հունիս 06,2023 13:17

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու նախկին պաշտոնյաներ՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Դատական նիստին ներկա էին Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը։

Այսօր հարցաքննվեցին ՀՀ ոստիկանության զորքերի երկու աշխատակիցներ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի աշխատանքի դրվագի հետ կապված։ Aravot.am-ը Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևից հետաքրքրվեց՝ արդեն բավականին թվով վկաներ հարցաքննվել են, ի՞նչ է բացահայտել վկաների հարցաքննությունը, նա պատասխանեց․ «Այսօրվա ցուցմունքները կրկնվող, նույնաբովանդակ էին։ Մինչև այժմ հարցաքննվել են 6 վկաներ, որոնք տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ Յուլյա Գասպարյանի աշխատել-չաշխատելու հետ կապված։ Այդ դրվագը մեղսագրված չէ Վլադիմիր Գասպարյանին։ Բոլոր դեպքերում դեռևս որևէ վկա որևէ դատավարական կարգավիճակով չի հարցաքննվել բուն Գասպարյանի մեղադրանքի մասով»։

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում էլ հարցաքննվող վկաները հայտարարում էին, որ չեն տեսել ու չեն ճանաչում Յուլյա Գասպարյանին։

Այս դատական նիստը բավականին կարճ տևեց։

Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը։ Նիստը տեղի կունենա հունիսի 12-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930