Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դուք, ինչպես պնդում եք, «ԼՂ ժողովրդի կողմից» մանդատ չեք ստացել՝ իրենց ապագան բանակցելու, ի՞նչ իրավունքով եք հայտարարում, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, որպես «ադրբեջանական տարածք». «Փաստ»

Հունիս 06,2023 10:59

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի ամբողջ շարք ուշագրավ հայտարարություններ արեց, որոնց շարքից, կարծում ենք, արժե նախ առանձնացնել Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ արված երեսպաշտական այն պնդումը, թե իրենց կառավարությունը մանդատ չունի, որպեսզի բանակցություններ վարի Արցախի հարցով:

Եթե «Արցախի ժողովրդի» ճակատագրին վերաբերող բանակցություններ վարելու մանդատ չունեիք, հապա Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում որպես ի՞նչ էր հայտարարում «Արցախը Հայաստան է, և վերջ»: Մի՞թե առանց մանդատ նման ճակատագրական հայտարարություններ են անում: Բա եթե մանդատ չունեիք, որպես ո՞վ կամ ինչացո՞ւ էիք Արցախի տարածքում գտնվող ռեստորանում ուտում-խմում, հետո էլ ՀԴՄ կտրոնի «բազար» անում: Եթե մանդատ չունեիք, այդ ի՞նչ հուսախաբ չանելու մասին սրտաճմլիկ գրառում էր անում Նիկոլ Փաշինյանը՝ հեռակա դիմելով Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք հայտնի գյուղի բնակչին:

Առանց մանդատի՞ էր հուսախաբ չանելու խոստումներ տալիս: Եթե չունեք մանդատ, ինչո՞ւ Արցախը տարաք պատերազմի, պարտվեցիք, դարձաք հազարավոր զոհերի հեղինակ, ստորագրեցիք 2020 թ. նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, ու այդպես շարունակ… Գուցե բավակա՞ն է քամի անել, պարոնա՛յք («պարոնայք»-ը՝ զուտ ընթերցողի հանդեպ հարգալից վերաբերմունքից ելնելով, իհարկե): Եթե դուք, ինչպես պնդում եք, «ԼՂ ժողովրդի կողմից» մանդատ չեք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ապա այդ ի՞նչ իրավունքով եք հայտարարում, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, որպես «ադրբեջանական տարածք»: Ո՞վ է ձեզ նման իրավունք ու մանդատ տվել: Նման հայտարարության համար ոչ մեկդ, սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Արարատ Միրզոյանով ու մնացյալով, մանդատ չունեք ու չունեք ոչ միայն «ԼՂ ժողովրդից», այլև՝ «ՀՀ ժողովրդից»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930