Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը հիշեցնում է Չերչիլի խոսքերը, այդ թվում` Հայաստանի ներկայիս վարչապետին ու Արցախի նախագահին

Հունիս 05,2023 23:33

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը։ Եվ սա միայն իմ դիրքորոշումը չէ։ Սա Արցախում ապրող մարդկանց ճնշող մեծամասնության դիրքորոշումն է, և ոչ միայն՝ Արցախում ապրողների:

Ակնհայտ է, որ թղթի վրա ստորագրված որևէ փաստաթուղթ ուժ չունի, եթե գործնականում՝ «հողի վրա», չկան դրա պահպանումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ, հստակ համակարգեր, կոնկրետ համաձայնագրերի խախտումները պատժելու մեխանիզմներ, եթե ժողովուրդն ու ղեկավարները  չեն ցուցաբերում  կամք, եթե ամեն ինչը  «լղոզվում է»:

Դիվանագիտական ճանապարհով նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է: Հիշո՞ւմ եք Չերչիլի  խոսքերը՝ «Եթե պատերազմի և նվաստացման միջև ընտրում ես նվաստացումը, կստանաս թե′ նվաստացում, թե′ պատերազմ»։

Ուստի ուզում եմ ընդամենը հիշեցնել այս խոսքերը, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս վարչապետին ու Արցախի նախագահին։

Այս և մի շարք այլ թեմաների շուրջ է «Նոյյան Տապան»-ի հետ զրույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930