Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում հափշտակություն է կատարվել` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ

Հունիս 05,2023 23:23

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մայիսի 07-ին անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի անվամբ բացված  բանկային քարտի հաշվից ընդհանուր 250.000 դրամ գումար վերջինիս կողմից օգտագործվող «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցելու և խաղարկելու միջոցով Ստեփանակերտ քաղաքի բնակչին զգալի չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

▪️Նախաքննությունը շարունակվում է:

▪️Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930