Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի 5-րդ բաժանումը լինելու է Տիգրանաշենով, հիշե՛ք»․ Աբրահամ Գասպարյան

Հունիս 05,2023 22:45

Գյումրիում «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ քաղաքագետ, մեկնաբան Աբրահամ Գասպարյանն՝ ասելով․ «Ընկերներ, վերջին 10 տարում նվազագույնը, այդ թվում նախկին իշխանությունների ժամանակ տարբեր շերտերում տեղավորված ծայրահեղ լիբերալ, գլոբալիստական գաղափարախոսություն ունեցողները, մեզ սովորեցնում են ապրել օրվա կյանքով, դու չպիտի մտածես հեռանկարի մասին։

Այն, ինչ տեղ է ունենում Հայաստանում, սա՛ է, որ դու չպիտի մտածես հեռանկարի մասին, դու պիտի կարդաս՝ այսօրվա  թուրքը երեկվա թուրքը  չէ, չգիտեմ ինչ է»։

Բանախոսն ասաց, որ սա հետևողական, հստակ, ընդգծված քաղաքականություն է ժողովրդի դիմադրողականությունը խլելու։

«Հայաստանի 5-րդ բաժանումը լինելու է Տիգրանաշենով, հիշեք։ Տավուշի այսպես կոչված անկլավը դեռ մի կողմ եմ թողնում, Սյունիքի ամորձատումը՝ քաղաքական և աշխարհագրական, լինելու է Տիգրանաշենով, որքան էլ մեզ փորձեն սա  համոզել, դա համոզել։

Ես քարտեզների մեջ չեմ ուզում խորանալ, ինքս ուսումնասիրել եմ բավական երկար ժամանակ, բազմիցս իշխող խունտայի գլխավոր ներկայացուցչին հեռահար ձևակերպումները տվել եմ և ասել եմ՝ ինչու ոչ 34 կամ 36 թվականի քարտեզներով, որտեղ Ադրբեջանը որևէ իրավասություն չի ունեցել և իրավազորություն չի ունեցել Հայաստանի որևէ սանտիմետր տարածքի նկատմամբ։

Պարզից էլ պարզ է, երբ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում հենց Թուրքիայում, պարզից էլ պարզ է, երբ նրան նվաստացնում են, նսեմացնում են, թշնամի երկրի նախագահի երդմնակալությանը գնալիս՝ նույնիսկ նրան չեն նկատում»։

Աբրահամ Գասպարյանն ասաց՝ եթե մինչև 2018 թվականը թուրքերը մեզ հաշվի էին առնում, դա մեր ազգային արժանապատվությունը համառորեն պահելու գնով է եղել։

«Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին խոսելիս՝ Աբրահամ Գասպարյանը կարծիք հայտնեց, որ սա չի անցնելու, սակայն,ըստ նրա, իրենց խնդիրն ազգային մարտունակությունը բարձրացնելն է ու ազգային մարտունակության գույքագրումն է։
Նա նշեց, որ պետք է հավաքել օրենքով պահանջվող, մեկնարկային 50 հազար ստորագրությունը, որպեսզի նման նախաձեռնությամբ հնարավորություն ունենան Անկարա-Երևան-Բաքու ուղղահայաց քաղաքականության խաղաքարտերը խառնելու։

Աբրահամ Գասպարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակները ներկայացնում են հանրաքվեի հասնելու ճանապարհը, որով հնարավոր կլինի ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել․ ծանր քրեական պատիժ նախատեսել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930