Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից ավելի շատ մեկնում են, քան մուտք գործում

Հունիս 05,2023 20:50

Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան այցելել։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ ՎԿ-ն հրապարակել է 2023 թվականի հունվար-ապրիլին ՀՀ սահմանային մուտքերի եւ ելքերի գրանցումներն՝ ըստ քաղաքացիության երկրի, այսինքն՝ ՀՀ մտնող եւ դուրս եկողները կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան մուտք է գործել 1,249 ,124 քաղաքացի, դուրս է եկել՝ 1, 271, 867։ Ըստ այդմ՝ մուտքերի եւ ելքերի սալդոն բացասական է՝ 22,743։

ՀՀ այցելած 1,249,124 քաղաքացիներից 522, 494-ը ՀՀ անձնագրերով քաղաքացիներն են, իսկ 1,271, 867 մեկնածներից 540, 744-ն են հայկական անձնագրերով։ Այսինքն՝ ՀՀ փաստաթղթերով Հայաստանից մեկնածներն ավելի շատ են՝ 18,250, քան այցելածները։

Նկատենք, որ սա ընդամենը չորս ամսվա տվյալներն են, եւ երկրից մեկնած ու չվերադարձածների հստակ ցուցանիշը պարզ կլինի միայն տարին ամփոփելուց հետո։

Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ փաստաթղթերով, կամ ինչպես Վիճակագրական կոմիտեն է ներկայացնում, ըստ քաղաքացիության երկրի՝ Հայաստան այցելածների մեծ մասը ՀՀ անձնագրերով քաղաքացիներն են՝ 522,494,

Հաջորդը՝ Ռուսաստանի Դաշնությունն է, այս երկրի փաստաթղթերով Հայաստան է այցելել շուրջ 452,071 քաղաքացի, նույն կարգավիճակով ՀՀ-ից մեկնել է 462,755 քաղաքացի, կրկին, մեկնողերի թիվը գերազանցում է մուտք գործածներին։

Ռուսաստանին հաջորդում է Վրաստանը։ Այս երկրից Հայաստան է այցելել 107,474 քաղաքացի, եւ որպես Վրաստանի քաղաքացի ՀՀ-ից մեկնել է 103, 379 քաղաքացի։

Այս տարվա հունվար-ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է այցելել 42, 069 քաղաքացի, մեկնել է՝ 42,870-ը։

Նույն ժամանակահատվածում Ուկրաինայից Հայաստան է այցելել 13,875 քաղաքացի, մեկնել՝ 14, 642։ Հաջորդ մեծ թվով այցելությունները Հնդկաստանից են։ Այս երկրից Հայաստան է այցելել 10, 636 քաղաքացի, մեկնել՝ 8,488։

ԱՄՆ-ից Հայաստան այցելությունների թիվը կազմել է 9,792, Հայաստանից մեկնումը՝ 9, 403։ ԱՄՆ-ին հաջորդում է Ֆիլիպինները։ Այս երկրից ՀՀ այցելությունների թիվն այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 7,363, մեկնումը՝ 7 ,478։ Ի դեպ, Ֆիլիպիններից մեր երկիր այցելությունների թիվը գնալով ավելանում է։

Հայաստան այցելություններ կան նաեւ Թուրքիայից, այս տարվա առաջին չորս ամիսներին Թուրքիայի 4,151 քաղաքացի է այցելել ՀՀ, մեկնել՝ 4,101։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930