Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես ամոթ եմ զգում՝ ո՞նց կարող է ՀՀ-ում որևէ մեկը վկայություն տալ, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»․ երգիչ Արսեն Գրիգորյան

Հունիս 05,2023 20:30

Գյումրիում «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն՝ ասելով․ «Ժամանակին մեր մտքով երբեք չէր անցնի, որ մենք կունենանք նման նախաձեռնություն։ Երբ իմ ընկերը՝ Արամը Պետրոսյանն, ասաց, որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն պետք է լինի, ես ասացի՝ ամոթ եմ զգում, ո՞նց կարելի է Հայաստանում ինչ-որ մեկը, ինչ-որ մի քաղաքացի ժխտի Ցեղասպանության իրականությունը։ Ո՞նց կարող է, կամ Արցախի լինելն Ադրբեջանի կազմում, դրա մասին վկայություն տա։ Սա ոչ մի հայի մտքով ոչ մի նշույլ չէր կարող անցնել, բայց այսօր եկեք-տեսեք, որ սա շատ կարևոր երևույթ է, և երանի մենք այս նախաձեռնությունն ունենայինք մինչև 2018 թվականը։

Երանի այս նախաձեռնությունն իրականացվեր, և օրենքը ուժ ունենար, որպեսզի յուրաքանչյուրը, ոչ միայն պաշտոնյա, այլ քաղաքացի իրավունք չունենա արհամարհելու, ընդունելու, թե Արցախը Ադրբեջանի կազմում է կամ ժխտեր Ցեղասպանության եղելությունը։ Բայց այսօր այդպես է, իրականություն է»։

Նա նշեց, որ այստեղ արդեն հողի խնդիր չէ, այլ բարոյականության ու արժանապատվության։ Երգիչը նաև ասաց, որ այսօր շատ են մոլորվածները մեր մեջ, բայց կարող ենք դարձի բերել, հասկացնել։

«Քանի տարի մենք պետականություն չենք ունեցել, վերականգել ենք՝ բարոյականության և ազգային արժանապատվության շնորհիվ։ Կարողացել ենք վերականգնել մեր պետականությունը։ Հողը կարող ենք ետ բերել, եկեք մեր արժանապատվության մասին մտածենք, միայն սա է մեզ փրկելու, եթե մենք ունենք վերաբերմունք մեր հայրենակցի նկատմամբ, որը լցված է սիրով, Աստվածային սիրով։

Ժողովուրդ, ես սիրում եմ, սիրում եմ ձեզ բոլորիդ, ինչքան որ հայ կա աշխարհում, ես սիրում եմ, արցախցին ե՛ս եմ, Արցախի երեխան ի՛մ երեխան է։ Այսօր որ բանտարկված է, ի՛մ երեխան է, ի՛մ ծնողն է։ Եկեք բոլորս այս տեսանկյունից նայենք, եկեք գործենք բարոյականության շրջանակներում, իրար սիրելու շրջանակներում։

Էն, որ ասում են՝ Աստված հեռացել է մեզանից, հավատացեք, Աստված չի հեռացել մեզանից, մենք ենք հեռացել, եկեք մոտենանք Աստծուն, եկե՛ք սիրենք իրար, եկե՛ք ապացուցենք և վկայություն տանք, որ տեր ենք մեր երկրին, տեր ենք մեր ազգային ինքնությանը, տեր ենք մեր անվտանգությանը։

Ժողովուրդ, կրակը եկել է, մեր տունն ուտում է, հիմա մենք պիտի մտածենք հարևանը, հա՞․․․ Կարելի է անընդհատ քննադատել հարևաններին, էս հարևանը լավը չէ, մյուսը լավ չէ, էն մեկը չգիտեմ քանի միլիոն կիլոմետր կգա, կհասնի, ուստի իմ խնդրանքն է, քարոզեք ձեր շրջապատներում սեր»։

Նա նշեց՝ աշխարհի հայության իրավունքները պիտի վերականգնվեն, և յուրաքանչյուրը դեր պիտի ունենա այդ գործում։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակները ներկայացնում են հանրաքվեի հասնելու ճանապարհը, որով հնարավոր կլինի ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել․ ծանր քրեական պատիժ նախատեսել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930