Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար

Հունիս 05,2023 19:11

Ակբա բանկը Հայաստանում «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար Վերակառուցման Եվ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից արժանացել է «2022 թվականի տարվա գործարք–Կանաչ ֆինանսավորում» մրցանակին (Deal of the Year in 2022 – Green Trade (Material Savings)):

Մրցանակը բանկին տրամադրվել է Հայաստանում պլաստիկի վերամշակմանը զգալի ուշադրություն դարձնելու, պլաստիկի վերամշակման համար նախատեսված սարքավորումների և տեխնոլոգիաների՝ տնտեսությունում խթանելու համար։

Ակբա բանկի աջակցությամբ տնտեսությունում արդեն իսկ գործող  պլաստիկի վերամշակման սարքավորումների շնորհիվ ստացվող հումքն օգտագործվում է տպագրական արտադրություններում։

Ակբա բանկը Հայաստանում «կանաչ» ֆինանսավորում իրականացնելով՝ նպաստում է ոչ միայն տնտեսության ու բիզնեսի զարգացմանը, այլև միանում է համաշխարհային կլիմայական ճգնաժամի դեմ պայքարին, նպաստում բնության պահպանությանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930