Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կներկայացվի Արցախի ԱԺ հերթական նիստի քննարկմանը

Հունիս 05,2023 18:42

Հունիսի 5-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ ամփոփվել է 2022 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումները:

Բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացրել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը: Անդրադառնալով 2022 թվականի պետական բյուջեի կատարմանը վերաբերող ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ բյուջեի 57 տոկոսն ուղղվել է սոցիալական խնդիրների լուծմանը:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ամփոփելով 2022 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների արդյունքները, նշել է, որ հաշվեքննիչ պալատի եզրահանգումը հաշվետվության վերաբերյալ դրական է:

3 կողմ ձայնով 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930