Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։
Դատարանը որոշեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը։
Նախագահող դատավոր Մ․ Շահվերդյանը հայտարարեց․ «Դատարանը որոշեց մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյան) նկատմամբ տնային կալանքը փոխել՝ ընտրել խափանման միջոց կալանք՝ մեկ ամիս 15 օր ժամկետով»։
Կարդացեք նաև
Գայանե Հակոբյանը, դիմելով դահլիճում իրեն սատարելու եկած անձանց հայտարարեց․ «Դուխներդ չգցեք, լսում եք։ Աստված մեծ է։ Ժորս վերևից մեր հետ է։ Հանկարծ չնեղվեք ոչ մեկը։ Թողեք մենակ աղջկաս գրկեմ»։ Սակայն դատական նիստերի դահլիճում կարգադրիչները թույլ չտվեցին նրան գրկել իր դստերը։ Դրանից հետո Գայանե Հակոբյանը հայտարարեց․ «Մնացածը դատեք ինքներդ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ