Լոռու մարզի մի շարք համայնքներում այսօր՝ հունիսի 5-ին, կարկուտ է տեղացել: Վանաձորում ժամը 12:50-ի սահմաններում սկսված կարկուտը տեղ-տեղ տեւել է մոտ 10 րոպե, որոշ թաղամասերում՝ լորի ձվի մեծության:
Կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրեւով: Վնասների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Սոցցանցերի իրենց էջերում բնակիչները շարունակում են հրապարակել կարկտահարության լուսանկարներն ու տեսանյութերը:
Էդվարդ Արզումանյան