Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը:
Հրապարակվեցին գործով անցնող վկաներ՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանի եւ ՍԴ աշխատակից Անահիտ Գիլոյանի նախաքննական մարմնին եւ առերեսման ժամանակ տված ցուցմունքները, այնուհետեւ նրանք հարցաքննվեցին դատարանում:
Դրանով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ս/թ. հունիսի 28-ին, ժամը 15:30-ին:
Այդ օրը կդատակոչվի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Այսօրվա դատական նիստի մասին մանրամասն՝ ավելի ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ