Երաժշտասեր հասարակության կողմից սիրված Գյումրու ակումբներից մեկում՝ «Գարաժում» այսօր համերգով հանդես կգա ամերիկյան Black Alley բենդը։ Այն երկու օր առաջ ելույթ է ունեցել Երևանում՝ գինու օրերի շրջանակում։
Վաշինգթոնում հիմնված այս խմբի կատարումներում միավորված են հիփ-հոփ, գո-գո և ռոք երաժշտությունը, իսկ ակունքներում՝աֆրոամերիկյան երաժշտարվեստն է։ Այն համարվում է վառ, կենսուրախ խմբերից մեկը։
Խմբի անդամները 5 օր ՝ հունիսի 1-6-ը համերգային շրջագայությամբ Հայաստանում են, նրանց այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» (American Music Abroad) ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով երաժիշտների համար հնարավորություն ստեղծել հանդես գալու տաբեր բեմերում, հայ հասարակության համար էլ նրանց կենդանի կատարումները լսելու ու խորությամբ ծանոթանալու։
Նախքան համերգը՝ Black Alley բենդի անդամներն այցելեցին Գյումրու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն՝ շփվելով շահառուների հետ։
Կարդացեք նաև
Black Alley խմբի հայաստանյան շրջագայությունը չի սահմանափակվելու միայն համերգներով, այն նաև համատեղ աշխատանք տեղի երաժիշտների հետ, աշխատարաններ, վարպետության դասեր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ