Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, թե նախկին նախարարների հետ քննարկումներ ունենո՞ւմ է։
«Նախկին արտաքին գործերի նախարարներից բավական սերտ կապի մեջ եմ Զոհրաբ Մնացականյանի հետ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա հավելեց․ «Նրանից առաջ եղած նախարարներից մի մասը պարբերաբար հոդվածներ են գրում, իրենց մոտեցումներին մամուլից ծանոթանում եմ։ Ցավոք սրտի, հնչեցվող դիրքորոշումները հեռու եմ համարում իրականության ադեկվատ ընկալում լինելուց եւ ադեկվատ լուծումներ առաջարկելուց։ Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը մի քանի ընկերների հետ ուղղակի լքեց մեր երկրի համար ամենադժվար մարտահրավերներով լի պահին։ Բայց ընդհանուր առմամբ ոչ միայն նախկին նախարարներ, նաեւ փորձագետներ կան, բոլոր նրանց հետ, ում հետ համարում ենք, որ նույն շահերն ենք հետապնդում, նկատի ունեմ ՀՀ շահերը, քիչ թե շատ մոտ պատկերացումներ կան, այդպիսի մարդկանց հետ խոսակցություն ծավալվում է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ