«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայաններում հոսանքի լարման անկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ հետևյալ տարածքներում.
Երևանի՝ Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ,
Արագածոտնի մարզի` Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Ագարակ, Ոսկեհատ, Դպրեվանք,Նոր Եդեսիա գյուղեր,
Արարատի մարզի՝ Մասիս քաղաք, Նորաբաց գյուղ:
Կարդացեք նաև
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրինության հետ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ