Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս պահին ունենք «կոնսենսուս-1». ԵՄ-ում չեն շտապում ՀՀ-ի հետ վիզաներն ազատականացնել

Հունիս 05,2023 16:35

«Վիզաների ազատականացման թեման քննարկվում է եւ մեծամասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Եվ, այդուհանդերձ, ինչպես տեղյակ եք, ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային որոշում է պետք եւ կոնսենսուսի, դեռեւս ԵՄ-ի ներսում, այս թեմայի շուրջ, հասնել հնարավոր չի եղել»,- այսօր խորհրդարանում ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

Վերջինս հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ընդամենը մի քանի ամսից՝ սեպտեմբերին, այս հարցով արդեն բավական առաջընթաց կունենանք:

«Այս պահին ունենք «կոնսենսուս-1», բայց շարունակում ենք աշխատել»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ չբարձրաձայնելով թե ո՞ր երկիրը համաձայնություն չի տալիս:

Ինչ վերաբերվում է նրան, որ վիզաների տրամադրման գործընթացն էլ ավելի է բարդացել՝ կապված նաեւ տուրիստական գործակալությունների «տարբեր ճարպկությունների» հետ, Արարատ Միրզոյանն ասաց, որ հարցն ԱԳՆ-ի տիրույթից դուրս է եւ վիզաների տրամադրում-չտրամադրումը ու դրանց ընտրության ընթացակարգերը ԵՄ երկրների իրավասության տիրույթում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930