Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնային կալանքը մեզ չի բավարարում»․ Աշոտ Փաշինյանն ու Գայանե Հակոբյանը՝ դատարանի դահլիճում

Հունիս 05,2023 15:17

«Տնային կալանքը մեզ չի բավարարում։ Պաշտպանության կողմը քրեադատավարական գործիքակազմն ունի առաջին ատյանի դատարանում բարձրացնելու այդ հարցը՝ առավել թեթև խափանման միջոցի փոխելու կամ ընդհանրապես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ»,- զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը` անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու նրա խափանման միջոց կալանավորումը փոխել է տնային կալանքով:

Փաստաբանն ասաց, որ երբ նայում ենք ստեղծված իրավիճակին, ստացվում է, որ տնային կալանքը, որը կիրառվել է մեկ ամիս ժամկետով, մինչև մայիսի 26-ը։ Ուստի ժամկետը լրացել է․ պետք է դատարանն անդրադառնա այդ հարցին։ Նա տեղեկացրեց, որ դատական նիստի ընթացքում առաջարկելու են չկիրառել խափանման միջոց կամ կիրառել ավելի թեթև խափանման միջոց․ «Մենք գտել ենք, որ կալանքն ընդհանրապես իրավաչափ չէ Գայանե Հակոբյանի նկատմամբ։ Տնային կալանքը նույն կալանքի ռեժիմն է՝ պարզապես այն տարբերությամբ, որ բնակությունն իրականացվում է իր բնակության վայրում։ Դատարան բերվելու է ուղեկցությամբ»։

Փաստաբանը տեղեկացրեց՝ մայիսի 17-ին էր տեղի ունեցել դեպքը ու շարունակեց․ «Մայիսի 26-ին ավարտվել էր այս գործով նախաքննությունը, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Դա եղել է անցյալ շաբաթ, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ միաժամանակ անփոփոխ թողնելով կալանքը»։ Փաստաբանն ասաց՝ գտնում է, որ բացակայում է հանցակազմը։ Այն որակումը, արարքը, որը մեղսագրվում է Գայանե Հակոբյանին, նա չի կատարել»։

Լրագրողների հարցին՝ եթե կողմերը հաշտվեն, ի՞նչ ընթացակարգ է սահմանված, փաստաբանն ասաց՝ միևնույն է՝ վարույթը պետք է շարունակվի։

Այս պահին ընթանում է այս գործով նախնական դատական նիստ։ Դատարանի դահլիճում են Գայանե Հակոբյանն ու Աշոտ Փաշինյանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930